Տեղեկանք 2016 թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում մահացությունների վերաբերյալ տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաեւ մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկություններից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2016 թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 136 շարքային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ: 2016 թ-ի ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են նաև Թալիշում չորս քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր:
Համեմատության համար նշենք, որ 2015 թ-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 34 մահացության դեպք: 2016 թ. հունվար-հունիս ամիսների մահացության 136 դեպքերից 77-ը՝ ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով են, 25-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 13-ը՝ դժբախտ պատահարի (4-ը՝ ավտովթարի, 1-ը՝ հոսանքահարման, , 2-ը՝ մեքենաներ վարելու, շահագործելու կանոնների խախտման, 3-ը՝ բնական աղետի /1-ը՝ ձնահոսքի, 2-ը՝ ջրհեղեղի/, 2-ը՝ բլինդաժի փլուզման, 1-ը՝ ջրահեղձման), 11-ը՝ սպանության (5-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների, 3-ը՝ կանոնադրային հարաբերությունների խախտումների հետեւանքով, 2-ը՝ դեռևս չհստակեցված հանգամանքներւմ, 1-ը՝ դիտավորյալ), 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով, և 1-ը՝ առողջական խնդիրների՝սրտի կաթվածի հետեւանքով:
Մահացության 136 դեպքերից 2-ի (1 ավտովթար և 1 ինքնասպանություն) դեպքում զինծառայողները չեն գտնվել ծառայության մեջ:
Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ