Քիչ առաջ «168 ժամի» խմբագրություն էր զանգահարել մի կին, որը ներկայացավ որպես քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի մայր
«Առայժմ ընթանում են բանակցություններ»:
Հարցին՝ քանի՞ հոգի են հարձակվողները, նա պատասխանեց՝ մի խումբ մարդիկ. «Թույլ տվեք՝ թվեր չհրապարակել»:
Հուլիսի 17-ին, ժամը 16.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. առկա է գազի արտահոսք և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ուղիղ հեռարձակում փակված Խորենացի փողոցից
Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:
Իշխանություններին, հատկապես ուժային կառույցներին հորդորում ենք գործել արհեստավարժ և ամեն ինչ անել իրավիճակը բանակցություններով հանգուցալուծելու համար: Հիշենք, որ երկու կողմում էլ հայրենասեր հայորդիներ են:
«Կոնգրեսը մշտապես դեմ է եղել քաղաքականությունում բռնությունը, որպես գործիք օգտագործելուն` լինի դա իշխանության, ընդդիմության, թե որևէ անհատի կամ խմբի կողմից: Այս պահին միայն պետք է հույս հայտնենք, որ իրավիճակը հանդարտ հանգուցալուծում կստանա»:
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Գարեգին Չուգասզյանը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանից նամակ էր ստացել, որով վերջինս իրենց նախաձեռնած շարժումը ղեկավարելու պարտականությունը վստահել էր Չուքասզյանին:
Եվ եկեք չփնտրենք լուծումներ միայն անձերի մեջ: Կան ավելի կարևոր հարցեր։ Վստահ եմ, շատերն ուրախ կլինեն, որ հենց իրենք փոխեցին Արցախյան բանակցային դիրքերը, որ հենց իրենք հասան կոռումպացվածների բանտում հայտնվելուն, համակարգային նոր փոփոխություններին: Այն, ինչ եղել է, օրենքից դուրս է և պետք է լինեն օրենքի ուժով պատիժներ, բայց բանակցված լուծումները կարող են շատ ավելի կարևոր հարցերի լուծումներ բերել։ Հայաստանի ապագա զարգացման համար:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդում «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները շարունակում են պատանդ պահել այնտեղ գտնվող ոստիկաններին:
«Հայաստանի Հանրապետությունում զենք օգտագործելու մոնոպոլիա կա: Դա ՀՀ զինված ուժերն են: Միայն զինված ուժերն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում զենք կրել և օգտագործել: Մյուս բոլոր քաղաքացիներն օրենքով սահմանված կարգով զենք կարող են կրել ինքնապաշտպանության համար: Մյուս բոլոր դեպքերում դա հանցագործություն է: Հայաստանում զենք օգտագործել որևէ նպատակի համար, եթե դա ինքնապաշտպանություն չէ, հանցագործություն է: Զենք օգտագործել չի կարելի»:
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր վաղ առավոտից ուշադրությամբ հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
Հարցին՝ արդյոք ոստիկանությունը զինված խմբի առջև հանձնվելու ժամկետ դրե՞լ են, որից հետո կանցնեն համապատասխան գործողությունների՝ Հունան Պողոսյանը պատասխանեց՝ քանի դեռ հույսը չեն կորցրել բանակցություններով ավարտելու այս գործընթացը, իրենք շարունակելու են բանակցել:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուն Շահեն Հարությունյանին ոստիկանական բաժին են տարել: Շահեն Հարությունյանը պատմել է, որ առավոտից ոստիկաններն իրենց բնակարան են այցելել և առանց որևէ մեկնաբանության՝ պատրաստվել և հետևել իրենց:
«Առաջին իսկ վայրկյանից ոստիկանությունը հորդորում է զինված խմբին հետ կանգնել հանցավոր մտադրությունից և հանձնվել իշխանություններին: Ոստիկանությունը, իրավապահ մարմինները ունեն ուժեր ու միջոցներ, և ձեռնարկում և ձեռնարկելու են անհրաժեշտ բոլոր միջոցառումները…»:
Զինված խմբի կողմից հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Վիրավորվել են՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Ոստիկանության մի քանի ծառայողներ մարմնական վնասվածքներ են ստացել:
«Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ավարտվել է վիրավոր ոստիկանի վիրահատությունը: Արամ Ասատուրյանը նշեց, որ նա ստացել էր որովայնի առաջնային պատի վնասվածք։
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրավիճակն ու խոսեց ոստիկանության հնարավոր գործողությունների մասին:
Իսկ այն, ինչ այսօր անում են իրենց ազգի «փրկիչներ» հորջորջող այդ … (չգիտեմ էլ՝ ինչ անուն տամ) … դրանց կատարածը ոչ այլ ինչ է, քան հային սպանելու սպառնալիք։
«Չափազանց մտահոգ եմ այն իրադարձություններով, որոնք այսօր կատարվում են Երևանում: Բոլորովին չէի ուզենա, որ մեր ժողովրդի դժգոհությունը, նեղությունները դառնան կրակոց: Կրակոցն, ի վերջո, մարդու կյանք է նշանակում` խլել մարդու կյանք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` խոսելով Երևանում այսօր վաղ առավոտից կատարվող իրադարձությունների մասին:
Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իրադարձություններին արձագանքել են Reuters-ը, BBC-ն, Al Jazeera-ն, The Sun-ը, The Mirror-ը, Eurasianet.org-ը, RT-ն, ռուսական գրեթե բոլոր առաջատար կայքերը՝ RIA Novosti-ն, Interfax-ը, Gazeta-ն, TASS-ը, ուկրաինական Korrespondent.net-ը:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը բողոքը բռնի ուժով արտահայտելու քայլերին: «Ես չեմ գտնում, որ նման գործելաոճն արդյունավետ է, դա չի կարող բերել դրական արդյունքի: Նման քայլերը կարող են բերել զոհերի»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Լ. Ալավերդյանը` ցավ հայտնելով, որ զինված խմբավորման գործողությունների հետևանքով հետևանքով զոհվել է մեկ մարդ:
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու մասին: Այս մասին եղել են նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում, որոնց Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է:
«Հուսով եմ, որ այդ մարդկանց հարազատներն էլ ինչ-որ կերպ կփորձեն կապ հաստատել և ետ պահել նրանց էս արկածախնդրությունից։ Դա է հիմա ամենակարևորը։ Հասկանալի է, որ էյֆորիայի մեջ են, բայց խնայել է պետք մարդկանց։ Բոլորին։ Չի կարելի, այնպիսի իմպուլսներ ձևավորել, որոնք թույլ կտան զինվածներին կարծել, թե ճիշտ ուղու վրա են ու կարող են հաջողություն ունենալ։ Ուրեմն բոլորս միասին զգույշ լինենք՝ հուսով, որ ամեն ինչ կհանդարտվի»։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ժամեր առաջ մուտք էր գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և հանդիպել այսօր վաղ առավոտից զինված ապստամբություն իրականացնող «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) ներկայացուցիչների, «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամների հետ:
ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:
«Նման քայլերով թուլացնում է պետության հիմքերը և հակառակը՝ դրանով խրախուսում են պատերազմի սկսելն Ադրբեջանի կողմից: Խնդիր կա, որպեսզի մեր հասարակությունը ճիշտ գնահատի այս ամենը և չփորձի որևէ քայլի դիմել, որը կվնասի մեզ»:
Երևանում այսօր վաղ առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները գրավել են Ոստիկանության Էրեբունու շրջանի գումարտակը։ «ՀՀ մայրաքաղաքում ապստամբություն է սկսվել»,- սոցիալական ցանցերով տեղեկացրել էին «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) անդամները: