Բաժիններ՝

«Ամենակարևորը հիմա արյունահեղությունից խուսափելն է». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենակարևորը հիմա արյունահեղությունից խուսափելն է։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ բանակցում են Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մտած զինված անձանց հետ։ Հուսով եմ՝ կկարողանան համոզել զենքը վայր դնել, որպեսզի էլ ոչ ոքի հանկարծ բան չպատահի։ Նաև հուսով եմ, որ այդ մարդկանց հարազատներն էլ ինչ-որ կերպ կփորձեն կապ հաստատել և ետ պահել նրանց էս արկածախնդրությունից։ Դա է հիմա ամենակարևորը։ Հասկանալի է, որ էյֆորիայի մեջ են, բայց խնայել է պետք մարդկանց։ Բոլորին։ Չի կարելի, այնպիսի իմպուլսներ ձևավորել, որոնք թույլ կտան զինվածներին կարծել, թե ճիշտ ուղու վրա են ու կարող են հաջողություն ունենալ։ Ուրեմն բոլորս միասին զգույշ լինենք՝ հուսով, որ ամեն ինչ կհանդարտվի»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որ մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:

«Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս