«Զինված խմբի գործողությունները տեռորիստական ակտ է՝ ուղղված հայության, պետության դեմ». Վաղարշակ Հարությունյան. tert.am
Մի խումբ զինված անձանց մուտքը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և սպառնալիքով այնտեղ գտնվող անձանց պահելը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը գնահատում է որպես տեռորիստական ակտ և, ըստ այդմ էլ, նշում, որ այդ տրամաբանությումբ էլ պետք է գործել:
«Այսօրվա ստեղծված իրավիճակում սա ուղղված է հայության, պետության դեմ»,-Tert.am-ին ասաց նա:
Ըստ Հարությունյանի՝ այս դժվար պատերազմական իրավիճակում, երբ որ գնում են բանակցային գործընթացներ ԼՂ հարցով, այսպիսի քայլերի դիմելը, հարցերին վնաս է բոլոր կողմերից:
«Նման քայլերով թուլացնում է պետության հիմքերը և հակառակը՝ դրանով խրախուսում են պատերազմի սկսելն Ադրբեջանի կողմից: Խնդիր կա, որպեսզի մեր հասարակությունը ճիշտ գնահատի այս ամենը և չփորձի որևէ քայլի դիմել, որը կվնասի մեզ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: