Բաժիններ՝

Վաղինակ Շուշանյանի մայրը ահազանգում է որդուն առևանգելու մասին

Քիչ առաջ «168 ժամի» խմբագրություն էր զանգահարել մի կին, որը ներկայացավ որպես քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի մայր՝ Մարիամ Պողոսյան, և հայտնեց, որ իր որդուն աշխատավայրից անհայտ անձինք դուրս են հրավիրել ու տարել են անհայտ ուղղությամբ:

Մարիամ Պողոսյանն ասաց, որ չգիտի նույնիսկ՝ արդյոք ոստիկաննե՞րն են տարել իր որդուն: Նա հայտնեց, որ այսօր ժամը 17:00-ի սահմաններում է դա տեղի ունեցել: «Իր նշանածը գրեց ֆեյսբուքում, տեսա, ես հիմա Երևանում չեմ, Սպիտակում եմ, թե չէ՝ ինքս կգնայի, ինձ ուղղակի տեղեկություն է պետք»,-ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ Վաղինակի նշանածը ֆեյսբուքում գրառում էր արել հետևյալ բովանդակությամբ. «Վաղինակ Շուշանյանին բերման են ենթարկել իր աշխատավայրից՝ բացատրություն չտալով, իսկ իմ այն հարցին, թե որտե՞ղ է գտնվում, պատասխանեցին, որ բաժնում չէ, այլ Փարաքարում է, ինչ-որ դպրոցի կողքին: Օգնեք հասկանամ՝ որտեղ է…. »:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս