«Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, որովհետև մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում՝ խոսելով զինված խմբի վնասազերծման և ոստիկանության հնարավոր քայլերի մասին ասաց.
«Առաջին իսկ վայրկյանից ոստիկանությունը հորդորում է զինված խմբին հետ կանգնել հանցավոր մտադրությունից և հանձնվել իշխանություններին: Ոստիկանությունը, իրավապահ մարմինները ունեն ուժեր ու միջոցներ, և ձեռնարկում և ձեռնարկելու են անհրաժեշտ բոլոր միջոցառումները… եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, որովհետև մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»,- հայտարարեց Հունան Պողոսյանը: