Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենաներ են բախվել

Հուլիսի 17-ին, ժամը 16.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. առկա է գազի արտահոսք և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 21 AO 001 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Դ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 DC 985 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Ս.) ավտոմեքենաները, ինչի արդյունքում ուղևորներ՝ Ա. Դ.-ն և Հ. Ս.-ն (ծնվ. 2004թ.) ստացել են մարմնական վնասվածքներ. շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031