«Սահմանված ժամկետներում բոլոր բերման ենթարկվածները բաց կթողնվեն». Հունան Պողոսյան
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ ոստիկանության և իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ. «Առայժմ ընթանում են բանակցություններ»:
Հարցին՝ Ժիրայր Սէֆիլյանը մասնակցո՞ւմ է բանակցություններին, լուրեր կան, որ իրեն բերել են բանակցությունների, նա պատասխանեց՝ ո՛չ, չեն բերել.
«Նման նպատակ էլ առայժմ չկա: Այս պահին ևս մեկ անգամ իրենց հորդորում ենք՝ հանձնվել իշխանություններին, հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից, մարդասպանությունից և ավելորդ արյունահեղությունից»:
Իսկ բերման ենթարկվածների մասով նշեց, որ սահմանված ժամկետներում բոլորը բաց կթողնվեն՝ նայած իրենց կատարած արարքի: