Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տեսակցել Ժիրայր Սէֆիլյանին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ժամեր առաջ մուտք էր գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և հանդիպել այսօր վաղ առավոտից զինված ապստամբություն իրականացնող «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) ներկայացուցիչների, «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամների հետ: Նա նաև զրուցել էր «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) ներկայացուցիչների՝ Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի հետ, ովքեր ներկայացրել էին իրենց հիմնական պահանջները: Զինված խմբի պահանջներից մեկը իրենց ղեկավար՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է:

Նիկոլ Փաշինյանն այժմ մեկնում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատրաստվում է տեսակցել Ժիրայր Սէֆիլյանին:

Հիշեցնենք, որ զինված խումը գրավել է Ոստիկանության Էրեբունու շրջանի գումարտակը և ոստիկանների, այդ թվում ՝բարձրաստիճան ոստիկանների են պատանդ վերցրել:

Քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն էր տարածել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ, որում ասվում էր.

Կարդացեք նաև

«Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:

Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս