«Արթուր Սարգսյանը արյունային փսխումներ չի ունեցել, ձայնը լսելի է, խոսքը` հստակ». ՔԿՎ
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես նշվել է, փետրվարի 10-ից հացադուլի մեջ գտնվող Ա. Սարգսյանը հրաժարվում է որևէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «Նշենք, որ վերջինս արյունային փսխումներ չի ունեցել, ձայնը լսելի է, խոսքը` հստակ և ունի սթափ գիտակցություն:
Քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագետները ևս բազմիցս ներկայացրել են հացադուլի և բուժումից հրաժարվելու հետ կապված հնարավոր հետևանքների նկարագիրը, սակայն Ա. Սարգսյանն անդրդվելի է:
Հավելենք, որ Ա. Սարգսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի շուրջօրյա դինամիկ հսկողության ներքո»: