Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը։
Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրած 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հրամանագրում ասվում է:
Նախագահ Սերժ Սարգսյանը լուծարել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսի 10-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրերում իրականացվող մշտադիտարկումների շրջանակներում այսօր այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սեւան» քրեակատարողական հիմնարկներ:
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի բնակչուհուն դեպի խորան է ուղեկցել այն տղամարդը, որին պատվաստել են հարսնացուի հանգուցյալ հոր սիրտը: Միջոցառման տեսագրությունը YouTube-ի իր ալիքում օգոստոսի 7-ին հրապարակել է ABC News-ը:
Օգոստոսի 9-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ախպրակ լճի մոտակայքում կա երեխայի հագուստ. հնարավոր է երեխան ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
9 տարի առաջ Քլիվլենդի մշակութային զբոսայգում հիմնադրված հայկական պուրակը թույլ է տալիս տեղի հայ համայնքին միջոցառումներ կազմակերպել՝ ծանոթացնելով Քլիվլենդի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին հայոց պատմության հերոսական եւ ծանր էջերին:
Չինաստանի Յուննան հարավարեւմտյան նահանգի գերագույն ատյանի ժողովրդական դատարանը որոշել է 1,73 մլն յուանի (258,3 հազար դոլար) չափով փոխհատուցում վճարել այն կնոջը, որն ավելի քան 13 տարի բանտում է անցկացրել սպանության կեղծ մեղադրանքով:
«Սելավաջրերը էդ ճանապարհը քանդել էին: Ժամը 6-ի կողմերն էր, եկանք, որ տեսնենք էդ ճանապարհով կարանք իջնենք տուն, թե՞ չէ, էդա տեսանք: Մարդու կմախք կա, ոսկորներ, կուժ, ուլունքներ, պղնձից թեւնոցներ… ըտենց բաներ ենք գտել: Տպավորություն կա, որ դա գերեզման է», -ասում է Վազգենը:
Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա ջրանջատումների մասին:
Օգոստոսի 9-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Երեխաների դաստիարակության գործում իրենց դերն ու նշանակությունն ունեն մուլտֆիլմերը, խաղարկային ֆիլմերը, համակարգչային խաղերը, հեքիաթները: «Մանկագիրը, բանաստեղծը զարգացնում են երեխայի երևակայությունը, հարստացնում են նրա պատկերավոր, զգայական աշխարհը»,- նշեց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
2016 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան կատարած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը շուրջ 501 հազար է, ինչը 2.4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 85 հազար 326 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարի ընդհանուր տարվա ընթացքում 76 հազար 700 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն էր արտահանվել, իսկ նախորդ տարվա այս ժամանակահատվածում` 49 հազար 800 տոննա: Այսինքն` շեշտակի աճ ենք արձանագրել արտահանման ոլորտում»,-ասաց փոխնախարարը:
Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ կհրապարակի «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։
Օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության տանիքին դի կա, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք վեր հանեցինք այն բոլոր դրական կողմերը, որոնք հիմք են հադիսացել հաջողությունների և հաղթանակների համար և, իհարկե, համապատասխան հետևություներ են արել նաև բացթողումների և լրացումների վերաբերյալ: Այդ ամենը հաշվի առնելով` ուսումնական գործընթացի բոլոր փուլերի ընթացքում ուշադրություն ենք դարձրել քառօրյա պատերազմում ունեցած դրական արդյունքների վրա և եկել այն եզրակացության, որ վերջին տարիներին զինված ուժերի ռազմական պլանը ամբողջ ությամբ աշխատում է»:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին, երեկոյան Գրինվիլի (Թենեսիի նահանգ) Green County Fair ժամանցի զբոսայգում: Ոստիկանական դեպարտամենտի տվյալներով՝ շրջվել է ատրակցիոնի խցիկներից մեկը, դրա հետեւանքով այնտեղ գտնվող երեխաներն ընկել են 12 մետր բարձրությունից:
Սեյրան Օհանյանի ասուլիսը՝ առաջնագծից. «Ազատություն»
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 9-ին «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի կողմից մամուլի ասուլիսում հայտարարված և մամուլում հրապարակված լուրը՝ էլեկտրական էներգիայի սակագինը 3 ամսից բարձրանալու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը և զուրկ է որևէ տնտեսական և իրավա կան հիմնավորումից:
Այսօրինակ առաքելություն Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Այն կազմակերպվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական ու քաղաքացիական նախաձեռնությունների ծրագրի ու Հայաստան-Կանզաս գործընկերության ծրագրի շրջանակում:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում ծննդկան Տ.Գասպարյանի մահվան հանգամանքները:
«Երբ «Սասնա ծռերն» ազատ է արձակում ոստիկանի, որը պատրաստվում է նշանդրեքի մասնակցել, ազատ են արձակում բոլոր ոստիկաններին՝ առանց որևէ նախապայմանի, արդյոք նրանք պատանդներ վերցնելու ընդունա՞կ մարդիկ են, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:
Ապրիլին Արցախում ռազմական գործողությունների արդյունքում երկու ոտքը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանն արդեն քայլում է:
Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ:
Իրականում, գոնե ինձ համար, որևէ անակնկալ չի եղել, որովհետև երկար ժամանակ «Նախախորհրդարանի» անդամներն ասել են, որ իրենք այլ ելք չեն տեսնում, իրենք չեն տեսնում ընտրությունների միջոցով փոփոխությունների հնարավորություն, չեն ընդունում համակարգային քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվելու հնարավորություն և տեսնում են փոփոխությունները նման մեթոդներով: Այդ մարդիկ ինչ հայտարարել են հրապարակային, այն էլ արել են»:
Նրա երիկամներում ընդամենն ավազ է հայտնաբերված: Նա դեռևս գլխացավեր ունի, անքնություն` հնարավոր է կապված է այն բանի հետ, որ իրեն ոստիկանությունում խոշտանգել էին դեռևս հուլիսի 18-ին, երբ բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ նա ուղեղի ցնցում էր ստացել գլխին ստացած ոստիկանների ուժգին հարվածներից հետո, որից էլ կորցրել էր գիտակցությունը: