Բաժիններ՝

ՀԾԿ հանձնաժողովը հերքում է էլեկտրաէներգիայի թանկացման մասին լուրը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 9-ին «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի կողմից մամուլի ասուլիսում հայտարարված և մամուլում հրապարակված լուրը՝ էլեկտրական էներգիայի սակագինը 3 ամսից բարձրանալու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը և զուրկ է որևէ տնտեսական և իրավա կան հիմնավորումից:

«Մասնավորապես, էլեկտրական էներգիայի գործող սակագները ուժի մեջ են մտել սույն թվականի օգոստոսի 1-ից և, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն չեն կարող վերանայվել առնվազն 6 ամսից շուտ: Բացի այդ, գործող սակագները հանձնաժողովը հաշվարկել է տարեկան ցուցանիշների հիման վրա, և մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը սակագների վերանայում չի նախատեսում»,- նշվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031