
Ախպրակ լճում երեխաներ են ջրահեղձվել

Օգոստոսի 9-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ախպրակ լճի մոտակայքում կա երեխայի հագուստ. հնարավոր է երեխան ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 22.46-ին փրկարարները հայտնաբերել և լճից դուրս են բերել Ա. (17 տ.) և Ա. (12 տ.) Ա.-երի դիերը: