
Դի՝ Աջափնյակում. 5-րդ հարկի տարեց բնակիչն ընկել է 2-րդ հարկի բնակարանի պատշգամբի տանիքին

Օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության տանիքին դի կա, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1938 թ. ծնված Ա. Մ.-ն ընկել է 2-րդ հարկի 3-րդ բնակարանի պատշգամբի տանիքին:
Փրկարարներն իջեցրել են դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: