Բաժիններ՝

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման մեծ մասը` 85 տոկոսը, բաժին է ընկել Ռուսաստանին

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն այս պահին գերազանցում են նախորդ ողջ տարվա ընդհանուր ցուցանիշը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` այս տարի նախատեսվում է պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները հասցնել 120 հազար տոննայի: «Այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 85 հազար 326 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարի ընդհանուր տարվա ընթացքում 76 հազար 700 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն էր արտահանվել, իսկ նախորդ տարվա այս ժամանակահատվածում` 49 հազար 800 տոննա: Այսինքն` շեշտակի աճ ենք արձանագրել արտահանման ոլորտում»,-ասաց փոխնախարարը:

Ծիրանի արտահանման առումով Մակարյանը նշեց, որ չնայած վատատեսական կանխատեսումներին, ծիրանի արտահանման գործընթացն այսօր էլ շարունակվում է: «Անցյալ տարվա մակարդակին ենք համարյա հասել ծիրանի արտահանման առումով: Նախորդ տարի այս ժամանակահատվածում արտահանվել էր 20 հազար 855 տոննա ծիրան, այսօրվա դրությամբ` 19 հազար 257 տոննա արդեն արտահանվել է հանրապետությունից: Գներն անցյալ տարվա համեմատ բավականին բարձր են»,-ասաց Մակարյանը:

Ռոբերտ Մակարյանի տեղեկացմամբ` արտահանման մեծ մասը` 85 տոկոսը, բաժին է ընկել Ռուսաստանին (73 հազար 300 տոննա): Վրաստան է արտահանվել 7 հազար 400, Բելառուս` 4 հազար 270, Իրաք` 267, Արաբական Միացյալ Էմիրություններ` 60 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ «Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ հաղթահարված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Յըլմազը։ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը՝ կիրառելով հայկական կողմի համար անընդունելի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նա նշել է, որ տրանսպորտային այդ երթուղու բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։ «Այս հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի թեմայի քննարկումը բնական է»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում կանցկացնեն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են հունիսի 4-ին։

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031