Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Արդեն մի քանի ամիս է, որ Երևանի Դավթաշեն համայնքի Տիգրան Պետրոսյան փողոցի 35/2 շենքերի դիմացի կանաչ, գեղեցիկ, խնամված գազոնի վրա 24.05.2016թ. քաղաքապետարանի կողմից առևտրի օբյեկտ կառուցելու թույլտվություն է ստացել տիկին Ժենյա Հարությունյանը, ով աջ ու ձախ հայտարարում է, որ այս կերպ քաղաքապետարանը հատուցում է իր զոհված ամուսնու և տղայի կյանքի դիմաց և չի մոռանում շեշտել, որ մի փեշ փող է թափել այդ թույտվությունը ստանալու համար:
«Կալանքի հարցը քննելիս՝ թե՛ Սահմանդրության, թե՛ միջազգային պայմանագրերով նախատեսված առաջնային պահանջն այն է, որ նախաքննության մարմինը դատարանի առաջ պետք է հիմնավորեր հիմնավոր կասկածի առկայությունը: Այսինքն՝ պետք է ներկայացվեին բավարար չափով ապացույցներ, փաստական տվյալներ, որ խմբի անդամ տղաներն իրապես կարող են առնչություն ունենալ այն մեղադրանքների հետ, որոնց վերաբերյալ իրենց մեղադրանք է առաջադրվել»:
«Տեսողական խնդիրներ ունի, առանց ակնոց չի կարող կարդալ, դիմում-բողոքներ ներկայացնելու իրավունքից զրկված է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ակնոցը որևէ ապացուցողական նշանակություն քրեական գործի հետ կապված չունի. «Կարելի է ասել՝ ծիծաղելի է, որ այսօր իմ պաշտպանյալի ակնոցը առգրավվել են ու մինչ օրս չի վերադարձվում»: «Արայիկ Խանդոյանին տեսակցել եմ, ասում է՝ կանգուն ենք, ինչպես մեր սարերը»,- ազատամարտիկի խոսքերը փոխանցեց փաստաբանը:
Այսօր լրանում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանի 48-ամյակը: Խմբավորմանն օժանդակելու մեղադրանքով այժմ վերջինս գտնվում է անազատության մեջ: Արթուրի ընկերներն այսօր տորթ էին տարել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ այժմ պահվում է Արթուր Սարգսյանը:
Օգոստոսի 11-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օգոստոսի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով 1964 թ. ծնված Ալվարդ Մակարյանին վրաերթի ենթարկելու մասին:
Ս.թ. հուլիսին «Սասնա Ծռեր» խմբավորման իրականացրած գործողությունների հետևանքով առաջացավ բողոքի մեծ ալիք, որը դրսևորվեց ցույցերի, երթերի ու ակցիաների միջոցով: Ոստիկանությունը բռնի ուժով, օրենքի կոպիտ խախտմամբ դրանք բնախեղդ արեց: Եվ այդ ամբողջի պատասխանատվությունը կրում է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը օրեր առաջ պահանջեց ազատել նրան աշխատանքից: Նրա պաշտոնանկությունն այլևս իրականություն է:
Օգոստոսի 8-ին, ժամը 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Ալեքսան Հովակյանին:
Օգոստոսի 9-ին և 10-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն է բաշխելու Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` հունիսի 24-ի հեղեղի հետևանքով տուժածներին: Կարճաղբյուր համայնքում սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ և կանխիկ գումար կստանա 120 ընտանիք, իսկ Արթիկում` 12 ընտանիք:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բալասանյանը երեկ վերադարձել է Երեւան եւ այցելել մի շարք քրեակատարողական հիմնարկներ` այդ թվում եւ «Նուբարաշեն»: Նա հանդիպել է «Սասնա ծռեր» խմբավորման՝ կալանքի տակ գտնվող անդամների հետ, որպեսզի նրանցից անձամբ ճշտի` արդյոք նրանց նկատմամբ բռնություններ եղել են, թե ոչ:
Օգոստոսի 8-ին, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է դիմել 2006 թ. ծնված Անժելիկա Կ.-ն:
Ալիևի խոսքով` եռակողմ հանդիպումը հագեցած էր, երեք երկրների ղեկավարները կարողացել են քննարկել միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ և համագործակցության կոնկրետ նախագծեր:
Ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսի 9-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 36/2 հասցեում գտնվող «Մեդեռն» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 8-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որևէ պատրաստուկով:
Օգոստոսի 9-ին, ժամը 07.45-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
ՀՀ զինված ուժերում իրականացվող կադրային բարեփոխումների շրջանակում ՀՀ ԶՈՒ պահեստազոր են արձակվել 10 բարձրաստիճան սպաներ:
58 օրում Չժան Բոն եւ նրա անձնակազմը, որոնք օգոստոսի 7-ին մեկնել են Պեկինի միջազգային օդանավակայանից, պլանավորում են հաղթահարել մոտ 40 հազար կիլոմետր՝ կատարելով շուրջ 50 վայրէջք այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Կանադան եւ ԱՄՆ-ը:
Դպրոցում, համալսարանում հատուկ դասընթացների ժամանակ սովորեցնում են` ինչպե՞ս առաջին օգնություն ցուցաբերել: Այս մասին գրում են, տեսանյութեր են նկարում, հատուկ գրականություն են թողարկում, սակայն միևնույնն է, մեզնից քչերը կկարողանան անհրաժեշտության դեպքում ամեն ինչ ճիշտ կատարել:
Հույս ունեմ ինձ չեք հրավիրի Սերժ Սարգսյանի հետ «վերկուսակցական» քննարկումների:
Համացանցի միջոցով կատարվող անօրինությունները կանխելու համար բազմաթիվ երկրներում Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացվում է հերթական մեքենայության մասին, որը վերջին օրերին ակտիվորեն տարածվում է սոցցանցերով:
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանն այսօր հանդիպել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
Ժ.18:42-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցք թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին, ժամը 1-ին, 1951 թ. ծնված Ռոբերտ Մ.ի վարած «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Ռոման Գալստյանին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 4.30-ին մահացել է:
Օգոստոսի 8-ին, ժամը 13.34-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիվա2121» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնություն, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 8-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի թիվ 3 շենքի մոտակա թիվ 101 էլ. ենթակայանի հետնամասում:
Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: