2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում երկու անձանց մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում օգոստոսի 10-ին, ժամը 3.50-ին հաղորդում է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է: Ձերբալվածի անունն Արտյոմ Ալոյան է:
«Միաժամանակ, ըստ նրա, վերոհիշյալ պահանջների առկայության պատճառով գործատերը ստիպված է 15 օր ծախսել թույլտվություն ստանալու համար և 25 հազար դրամ (50 դոլարից քիչ ավելի) յուրաքանչյուր թույլտվության համար»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ աշխատանքի թույլտվությունները չեղյալ կհամարվեն մինչ 2018 թվականի հունվարի 1-ը: Այս ընթացքում հանրապետությունում կմշակվեն աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան օտարերկրյա աշխատողների քվոտաներ:
Վերաքննիչ դատարանը վաղը կքննի «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։ Բողոքը կքննվի դատավոր Ա. Ազարյանի նախագահությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 11-ին Հանքավանում ներկա է գտնվել «Միասնության ուժ-2016» ուսանողական-երիտասարդական հավաքի փակման արարողությանը:
Թբիլիսիում շուտով կսկեն վաճառել պաղպաղակ՝ պատրաստված բնական կաթնաթթվային մթերքից՝ մածունից, որն արտադրում են Ալավերդիի վանքին հարող տարածքում (Արեւելյան Վրաստան): Այդ մասին հայտնել է «Մածունի տան» տնօրեն Կոկա Կանդելակին:
ՀՀ ԶՈւ 2016թ. պատրաստության պլանի համաձայն, օգոստոսի 8-ից 10-ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:
Մոսկվայի կենտրոնում բռնել են վրաստանցի քրեական հեղինակություն Նոդար Ալոյանին, որը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում Բելգիայում եւ Ֆրանսիայում հանցագործություններ կատարելու կասկածանքով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Տվյալ դեպքում անհրաժեշտ է հասկանալ, թե արդյո՞ք, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունքը ինքնին ենթադրում է նաև անարգել տեսակցություն ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը ուղերձ է հղել համայն հայությանը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արզական համայնքի ղեկավարին և նրա տեղակալին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
Օգոստոսի 12-16-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մարտունիի հիվանդանոցը տեխնիկական տեսակետից անմխիթար վիճակում է գտնվում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Հայ ականավոր մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Անդրանիկի Թալալյանն օգոստոսի 9-ին 88 տարեկանում հեռացել է կյանքից: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Օգոստոսի 11-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Օգոստոսի 10-ին, ժամը 13-ին, 1979 թ. ծնված Արկադի Բուդանուի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գասպարյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշին, այնուհետև էլեկտրասյանն ու գազատար խողովակին և շրջվել:
Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Օգտվելով պատգամավորական իրենց իրավունքից՝ ԱԺ պատգամավորները պնդել են, որ պետք է տեսակցեն Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, ինչպես նաեւ մի քանի այլ կալանավորված անձանց։ «Նուբարաշեն» քրեակատարողականի պետը, ինչպես նաեւ՝ Քրեակատարողական վարչության ղեկավարությունը հերթական անգամ արգելել է պատգամավորներին տեսակցել կալանավորված անձանց։
Օգոստոսի 11-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է գնալ և նետվել Երևանի Դավիթաշեն կամարջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը. առաջադրված մեղադրանքին ավելացել է 35-225-րդ հոդվածը (զանգվածային անկարգությունների նախապատրաստություն):
Օգոստոսի 10-ին, ժամը 08.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 80-ամյա Ս. Զ.-ն օգոստոսի 8-ին ժամը 12:00-ի սահմանում տանից դուրս է եկել և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 10-ին, ժամը 6.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գուրգեն Ս.-ին, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեում Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ քննվող երկու քրեական գործերը հանձնվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ մեկ անգամ պետք է ուսումնասիրել բոլոր խնդիրները:
Ալկոհոլիզմ. ինչո՞ւ և ինչպե՞ս է զարգանում հիվանդությունը: Այս մասին doctors.am-ին հետ զրույցում մանրամասնում է թմրաբան Ալեքսանդր Մանուկյանը:
Վեստմինստերի դուքսին ընդարձակ հողամասեր էին պատկանում Անգլիայի եւ Շոտլանդիայի հյուսիսում, ինչպես նաեւ 121 հեկտար մակերեսով հողամաս՝ Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում:
«Բաժակի տակդիրները ոչ միայն նախատեսված են տարածքը լուսավորելու ու ձևավորելու համար, այլև մարքետինգային միտում ունեն: Տարբեր կազմակերպություններ իրենց գովազդը կարող են տեղադրել բաժակի տակդիրների վրա: Աշխարհում բաժակի հազարավոր տակդիրներ են արտադրվում, դրանց վրայի գովազդը գրեթե միշտ աննկատ է մնում, իսկ նոր սերնդի լուսարձակ տակդիրները չեն կարող ստվերում մնալ»,- պատմում է Անդրանիկը:
ՀՀ կառավարության առաջիկա նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կներկայացնի «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի մասնավորեցման նախագիծը: Ըստ այդմ՝ Կոտայքի մարզ Ջրվեժ համայնքում գտնվող 219.1 քմ ընդհանուր մակերեսով լաբորատոր շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.097 հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով կօտարվի քաղաքացի Վրեժ Դավթյանին: