«Օգոստոսի 7-ին ոստիկանությանն է դիմել Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի քանդակագործ որդին, հայտարարելով, որ Մոսկվայի կենտրոնում Ուսպենսկու նրբանցքում գտնվող ստեղծագործական ստուդիայից հափշտակել են իր հոր հեղինակած «Գրիգոր Լուսավորիչ» գիպսե քանդակը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ 17-ամյա պատանին դանակահարվել է ոչ թե Օպերային հարող տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիայի, այլ՝ Նորքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2016 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:
Տիգրան Մանսուրյանը կհանդիպի «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանի հետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
Սարգիս Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետ: տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: Սարգիս Մարտիրոսյանը 2016թ. մարտի 2-ից զբաղեցնում էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը: 2015-2016 թթ. եղել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն ազատվել էր Երևանի ոստիկանապետի […]
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է բացահայտել: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մաքսանենգության թիրախն այս անգամ փոստային առաքանիների ուղին էր:
«Եթե մեկ-երկու օր իրենց հաջողվեց կասեցնել ժողովրդի կազմակերպվածությունը, խնդիրներն այնքան խորն են, որ այլ ելք չկա, ժողովուրդը նորից պիտի դուրս գա պայքարի և անպայման, անխուսափելիորեն հասնի իր նպատակների իրականացմանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով ժամեր առաջ է ազատ արձակվել:
Արդեն հայտնել ենք, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի:
««Հիմնավորումները», որքանով հիմա հիշում եմ, երեքն էին: Օժանդակելն իրենք հիմնավորում են հետևյալով՝ կայուն կապ պաշտպանել Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի հետ, երկրորդը՝ տեղեկացնել ընթացող խաղաղ հանգուցալուծման բանակցությունների մասին, երրորդը՝ հրահրել ցուցարարներին անկարգություններ ցույց տալու և նաև Ոստիկանության շղթան ճեղքելու և ՊՊԾ գունդ ուղղվելու: Այս երեք, այսպես կոչված, ապացույցներով են ինձ մեղադրել: Ասեմ, որ երեքն էլ ծայրից ծայր անհեթեթություններ են: Իբր այդ հեռախոսային կապի ընթացքում ես տեղեկություններ եմ տվել իրավապահ մարմինների տեղաշարժների մասին»:
Օգոստոսի 8-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով կամրջից:
Օգոստոսի 5-ին Շիրակի մարզի Հովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 2003թ. ծնված Ռոբերտ Համլետի Ավագյանի կայծակնահարված դին:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ ազատ է արձակվել: Նա «Արմավիր» ՔԿՀ-ից անմիջապես գնացել է տուն: Նա պատասխանում է այնտեղ հավաքված լրագրողների հարցերին:
Օգոստոսի 7-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ այրվում է Նուբարաշենի մոտ գտնվող շնաբուծարանը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ ազատ է արձակվել: Նա «Արմավիր» ՔԿՀ-ից անմիջապես գնացել է տուն:
Օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 10-ին Իրաքի տարածքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում երկրի ողջ տարածքում կհաստատվի բարձր ջերմային ֆոն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ Խ.Ղահրամանյանի մահվան հանգամանքները:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում հետաձգվել: Ինչպես 168.am-ին հայտնեց նրա պաշտպաններից Արա Ղարագյոզյանը, Հովհաննես Հարությունյանը դիմումով ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին: Նիստը հետաձգվել է՝ մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, նիստին չի ներկայացել նաև դատախազը:
168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել և նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը կբողոքարկի իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը։ Օգոստոսի 6-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էրքննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Թաթուլ Թամրազյանին։
Օգոստոսի 10-13-ը հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով:
168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ դատապարտյալը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանություն։
Դուք մեզ քարկոծում եք իշխանության դեմ դուրս գալու համար՝ առանց գիտակցելու, որ դա պայքար է վասն հայրենյաց, և եթե դուք մասն եք կազմում այս ժողովրդի, ուրեմն՝ նաև հանուն ձեզ ու ձեր երեխաների ապագայի:
Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 103 շտապօգնության հերթապահ բրիգադից, որ կանչով մեկնել են Արշակունյաց պողոտայի 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Օգոստոսի 8-ին, ժամը 02.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին կողաշրջվել է «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ալկոհոլի ազդեցության տակ, գիշերային ակումբից վերադարձել է տուն, մտել ննջասենյակ և իր հետ բնակվող մորը բռնաբարելու և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու նպատակով` մերկացել է, մտել մոր ննջասենյակ, հարձակվել մահճակալին պառկած մոր վրա և վերջինիս հնարավոր դիմադրությունը կոտրելու նպատակով` բռնության գործադրմամբ, այն է` ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին, հանել է մոր գիշերանոցը, նրա կամքին հակառակ բնական ճանապարհով ունեցել սեռական հարաբերություն, որից հետո, շարունակելով ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: