Բաժիններ՝

Գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ են սահմանվել

Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությանն ընթացիկ տարվա համար գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Որոշման ընդունումը հիմնավորվել է հաշվի առնելով, որ վերոնշյալ հասարակական կազմակերպությունը շահույթ չհետապնդող, իր գործունեությունն ամբողջությամբ մանկապատանեկան սպորտի զարգացմանը, առողջ ապրելակերպի խթանմանն ու մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանը նպատակաուղղած կազմակերպություն է:

Ավագանին հավանություն է տվել նաև «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Ռուբինյանց նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող շինության 2016 թվականի և ընթացիկ 2017 թվականի գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:

Ավագանու մեկ այլ որոշմամբ գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել Հայաստանում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղին սեփականության իրավունքով պատկանող Դրոյի փողոց հհ. 22/5 և 30 հասցեներում գտնվող շինությունների մասով: Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից 2006թ.-ից իրականացնվող մի շարք բարեգործական ծրագրերով, մասնավորապես 250 շահառուների համար բարեգործական ճաշարանի կազմակերպմամբ: Նշվել է, որ կազմակերպության կողմից սոցիալապես անապահով խավի համար իրականացվում են նաև տարաբնույթ այլ միջոցառումներ:

2017թ. գույքահարկի գծով Երևանի ավագանին արտոնություն է տվել նաև «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության Եկմալյան 6 հասցեում գտնվող շինության մասով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս