Գյումրու մանկապարտեզներում ծնողները հրաժարվում են կոմունալ ծախսերից
Արդեն մի քանի օր է, «Ասպարեզի» խմբագրությունը տեղեկություններ է ստանում, որ Գյումրու համայնքապատկան որոշ մանկապարտեզներում ծնողները հրաժարվում են կոմունալ վճարումներից, նախընտրում են երեխաների համար արձակուրդ ձեւակերպել:
Խնդիրն այն է, որ ձմռան ամիսներին ծնողները, նկատելով, որ մանկապարտեզի շենքը մասնակի է ջեռուցվում, հրաժարվել են երեխաներին տանել մանկապարտեզ՝ խուսափելով հիվանդություններից: Բացակա լինելու դեպքում, մանկապարտեզը, ըստ ավագանու կողմից հաստատված որոշման, կատարում է վարձավճարի վերահաշվարկում: Այս դեպքում ծնողը սննդի ծախսերի համար չի վճարում, վճարում է միայն կոմունալ ծախսերի համար: Այնինչ, ծնողները կայքի հետ զրույցում նշում են եւ մեկնաբանում են. «Եթե երեխան չի գնացել մանկապարտեզ, ես ինչո՞ւ պիտի վճարեմ կոմունալ ծախսերի համար, ի՞նչ տրամաբանությամբ: Հրաժարվում ենք վճարել»,-ասում են ծնողները:
Ամենամյա կոմունալ ծախսերը յուրաքանչյուր սանի դեպքում կազմում է 1000-1500 ՀՀ դրամ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։