Բաժիններ՝

Սյունիքում, Տավուշում և Արմավիրում նախընտրում են աղջիկ երեխա ունենալ

«Երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի փաստերի վրա հիմնված նախաձեռնությունները 2015-2017թթ.» համաժողովի ընթացքում, որտեղ ներկայացվեցին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունները, ներկայացնելով «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» 2017թ. հետազոտության արդյունքները՝ Արտակ Սաղաթելյանն ասաց, որ հետազոտությունն անցկացվել է Հայաստանի տարբեր բնակավայրերում, 1919 տնային տնտեսություններում` 15-49 տարեկան կանանց շրջանում:

Ընտանիքում երեխայի սեռի նախապատվության վերաբերյալ տվյալներն ըստ բնակավայրերի վկայում են, որ գյուղական բնակավայրերում տղա երեխային նախապատվություն տվող ընտանիքները եռապատիկ ավելի են աղջիկ երեխային նախապատվություն տվողներից, մինչդեռ քաղաքային բնակավայրերում հարաբերակցությունն ընդամենը կրկնապատիկ է ավելի:

Ընտանիքում երեխայի սեռի նախապատվության արդյունքների մարզային բաշխվածությունը փաստում է, որ տղաներին առավել շատ նախապատվություն են տալիս Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերում: Աղջիկ երեխայի նախապատվությունն ամենաբարձրն է Սյունիքում, Տավուշում և Արմավիրում: Երեխայի սեռի որևէ նախապատվություն չունեցողների առումով առաջատարը Լոռու մարզն է, որին հետևում են Երևանը և Գեղարքունիքի մարզը, մինչդեռ երեխայի այս կամ այն սեռին նախապատվություն տվողների կշիռն ավելի բարձր է Արմավիրի, Տավուշի և Սյունիքի մարզերում: Տղաներին և աղջիկներին նախապատվություն տվողների ամենամեծ խզումը Արագածոտնի, Վայոց Ձորի և Լոռու մարզերում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս