Իտալիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

4.9 մագնիտուդ ուժգնությամբ նոր ստորերկրյա ցնցում է տեղի ունեցել կենտրոնական Իտալիայում տեղի ժամանակով ժ. 14:00-ի սահմաններում, որտեղ անցած գիշեր գրանցվել է 6.0 ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:

Նշվում է, որ ստորերկրյա ցնցումներ են գրանցվել Արկուատա-դել-Տրոնտո քաղաքի շրջանում, որտեղ անցած գիշեր երկրաշարժի հետևանքով նվազագույնը 3 մարդ է զոհվել:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով` շրջանում, որտեղ ներկայումս ժամանակավոր ապաստարան է բացվել երկրաշարժից տուժածների համար, խուճապ է առաջացել:

Իտալական ANSA գործակալության տեղեկություններով` Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի:
6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի առաջին ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 03.36-ին (Երևանի ժամանակով` ժ. 04.36-ին):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լացիոյի մարզի Ակկումոլի քաղաքում` երկրի մակերևույթից մոտ 4 կմ խորության վրա:
5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի երկրորդ ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 04.34-ին (Երևանի ժամանակով` ժ. 05.34-ին) Ումբրիայի մարզում:

Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում` Հռոմում և Բոլոնիայում:
Տեղեկությունների համաձայն` ավերածություններ են գրանցվել Իտալիայի նվազագույնը 3 նահանգներում:

Տեսանյութեր

Լրահոս