Բաժիններ՝

ԿԸՀ նախագահը հյուրընկալվել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը օգոստոսի 28-ին հյուրընկալվել է խորհրդարանի նախաձեռնած «Ամառային դպրոց» ծրագրին և հանդես եկել բանախոսությամբ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ ընտրական համակարգի առանձնահատկությունները, այնուհետև պատասխանել մասնակիցների հարցերին։

Հարցերը վերաբերել են ինչպես ընտրական ոլորտին վերաբերելի օրենսդրությանը, այնպես էլ առհասարակ ԿԸՀ գործունեությանը։

«Ամառային դպրոց» 4-րդ ծրագրում ընդգրկված են ավագ դպրոցների աշակերտներ ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031