Հովսեփ Խուրշուդյանն ազատ կարձակվի գրավի դիմաց
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնեց Հովսեփ Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը` նշելով, որ գրավը 1 միլիոն դրամի չափով է:
«Այս պահն ինձ համար շատ կարևոր է, քանի որ Հովսեփ Խուրշուդյանը գրավով դուրս է գալու ու գտնվելու է ազատության մեջ»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով: