Թուրքիան A321-ի կործանումից հետո առաջինը կվերսկսի թռիչքները Շարմ-էլ-Շեյխ
Turkish Airlines ավիաընկերությունը որոշում է կայացրել վերսկսել թռիչքները եգիպտական Շարմ-էլ-Շեյխ հանգստավայր, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Եգիպտոսում Թուրքիայի դեսպանությանը:
«Turkish Airlines-ը կդառնա առաջին ավիաընկերությունը, որը կվերսկսի թռիչքները 2015թ. հոկտեմբերի 31-ի ահաբեկչությունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերությունը պլանավորում է շաբաթական 4 չվերթ իրականացնել դեպի Շարմ-էլ-Շեյխ:
Turkish Airlines-ը եգիպտական հանգստավայր չէր թռչում անցած տարվա նոյեմբերից:
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321-ը կործանվել էր Սինայի թերակղզում:
Ինքնաթիռում գտնվող 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին: