Բաժիններ՝

Ի գիտություն վարորդների. փոփոխություններ՝ ԱՊՊԱ համակարգում

Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը

ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով ինքնուրույնաբար գրանցվող պատահարի վնասի շեմը 100.000 դրամ բարձրացնելու կապակցությամբ որոշակիորեն խմբագրվել է համաձայնեցված հայտարարագրի տիպային օրինակը: 2016 թվականի սեպտեմբերի 1-ից գործող համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը կարող եք ներբեռնել այստեղ: Համաձայնեցված հայտարարագրի ձևը կարող եք ստանալ նաև Ձեր ապահովագրական ընկերությունից, Ձեր ապահովագրական գործակալից, Բյուրոյից կամ ճանապարհային ոստիկանից:

Բոլորին հորդորում ենք նշված ձևից մի քանի օրինակ մշտապես ունենալ ավտոմեքենաներում:

 Ավտոապահովագրողների բյուրոյի կայքի միջոցով ստեղծվել է  առցանց մի շարք հարցումներ իրականացնելու հնարավորություն

Սույն թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի www.paap.am կայքի «ԱՊՊԱ առցանց հարցումներ» բաժնում ստեղծվում է հնարավորություն առցանց եղանակով կատարել հարցումներ և ստանալ տեղեկատվություն ԱՊՊԱ ոլորտում հետևյալ ընդհանրացված տվյալների վերաբերյալ՝

  1. հարցման պահի դրությամբ ապահովադրի բունուս-մալուս դասի մեծությունը և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացող որոշակի տվյալներ,
  2. հարցվող ամսաթվի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի առկայության և պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության վերաբերյալ,
  3. հարցման ամսաթվի դրությամբ ԱՊՊԱ ոլորտում վարորդի ապահովագրական պատմության (վարորդի մեղավորությամբ տեղի ունեցած վթարների) որոշ մանրամասների վերաբերյալ։

Հարցումների արդյունքում ստացվող տեղեկատվության ձևերին և կառուցվածքին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս