
Նիսում ոստիկանները մուսուլմանուհուն ստիպել են հանել բուրկինի-լողազգեստը

Նիսի լողափում զինված ոստիկանները կյանքի են կոչել վերջերս Ֆրանսիայում բուրկինիները (մուսուլմանուհիների լողազգեստ) արգելող օրենքը` ստիպելով լողափին պառկած կնոջը վրայից հանել մուսուլմանական լողազգեստը, հայտնում է Daily Mail-ը:
Համացանցում հայտնվել են Նիսի Անգլիական լողափի լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են մուսուլմանական լողազգեստով տարեց կնոջը շրջապատում ոստիկանները, ինչից հետո նա հանում է իր զգեստի վերին հատվածն ու մնում շապիկով:
Ինչպես երևում է լուսանկարներից, ոստիկաններից մեկը ինչ-որ բան է գրում նոթատետրում: AFP գործակալության տեղեկություններով` կնոջը տուգանել են, քանի որ հագուստը «չի համապատասխանել բարոյականության նորմերին»:
Ինչպես հայտնում է Guardian-ը, նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև Կաննում: