
Կառավարական N 2 մասնաշենքի վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի Երևանի բարեկարգմանը

ՀՀ կառավարության որոշմամբ Կառավարական N 2 մասնաշենքի վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի Երևանի բարեկարգմանը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա՝ օգոստոսի 25-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման՝ վաճառքի դիմաց ստացված գումարը, որը պետք է ուղղվի պետբյուջե, կազմում է 4 մլն 886 հազար 296 դոլար: Նախագծով գումարի մի մասը՝ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամին համարժեք դոլարը, կուղղվի Երևան քաղաքի բարեկագմանը, մասնավորապես, փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը:
Կառավարական N 2 մասնաշենքը վաճառվել էր արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: