
«Սուրմալու» տոնավաճառի մոտակայքում վթար է տեղի ունեցել. կա տուժած

Օգոստոսի 24-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Սուրմալու» տոնավաճառի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: