Բաժիններ՝

ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Բաթումի քաղաքապետը քննարկել են Վանաձորի ու Երևանի հետ համագործակցությունը

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը օգոստոսի 22-­ին հանդիպում է ունեցել Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ­վրացական փոխհարաբերությունների շրջանակում քույր քաղաքներ Բաթումի և Վանաձորի, ինչպես նաև Երևանի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, երկուստեք կարևորվել է առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցության, ենթակառույցների բարելավման, ներդրումային ծրագրերին փոխադարձ մասնակցության, զբոսաշրջության, կրթամշակութային բնագավառներում: Այդ համատեքստում գլխավոր հյուպատոս Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումները և առկա ներդրումային հնարավորությունները:

Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերություններ զարգացման և ամրապնդման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031