Բաժիններ՝

Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ ճաղերի հետևում. «Ազատություն»

Վերաքննիչ դատարան այսօր մերժեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։ Նրա պաշտպան Լուսինե Սահակյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Ղուկասյանն առնվազն մեկ ամիս դեռևս կմնա անազատության մեջ։

«Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ, որովհետև չնայած դռնփակ դատական նիստ է, բայց ես ինձ իրավունք եմ վերապահում այդ նիստից առնվազն մեկ փաստ ներկայացնել՝ դատարանը հատուկ հարց ուղղեց Անդրիաս Ղուկասյանին, որ եթե նա ազատ արձակվի արդյո՞ք շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, և Ղուկասյանն իհարկե պատասխանեց, որ «իր գործունեությունը շարունակելու է և որևէ փոփոխություն իր գործունեության մեջ չի լինելու և նաև իր ընդդիմադիր կեցվածքում որևէ փոփոխություն չի լինելու»։ Ակնհայտ է, որ սա շատ էական նշանակություն ունեցավ և դատավորը նույնիսկ չհասկացավ, որ պետք է քողարկված որոշում կայացնի և այդքան ակնհայտ ցույց չտա, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Ղուկասյանի նկատմամաբ», – ասաց Սահակյանը՝ նշելով, որ դատարանն իր գործողություններով հիմնավորեց, որ Ղուկասյանը «քաղբանտարկյալ» է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս