
Մայիսի 22-ից երկու նոր արագաչափ կգործարկվի Երևանի Արտաշատի խճուղում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017 թվականի մայիսի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Արտաշատի խճուղում (նորակառույց վերգետնյա անցման հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: