
Քաղաքացին փորձում է ցած նետվել Երևանի Հաղթանակ կամրջից. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ օպերատիվ խումբը

Մայիսի 21-ին, ժամը 14:08-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից փորձում է ինքնասպանություն գործել:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: