Բաժիններ՝

Վթար Տիգրանաշենի ոլորաններում. կան տուժածներ

Մայիսի 29-ին, ժամը 01:33-ին տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Եղեգնաձոր հատվածի 83-րդ կմ-ին «Mercedes E220» մակնիշի 40 OZ 077 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Մ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1993 թ. ծնված Ս. Ս.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արարատի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս