Բաժիններ՝

Էդուարդ Շարմազանովը մտքով, բազկով և հոգով հզորանալու կոչ է արել

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լոռու մարզում մայիսի 28-­ին մասնակցել է Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-­ամյակին նվիրված տոնախմբությանը՝ շնորհավորելով հայ ժողովրդին Հանրապետության տոնի առիթով: Նա կոչ արեց անել ամեն բան՝ մտքով, բազկով և հոգով հզորանալու համար: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ 99 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը, մահվանը հաղթելով, վերականգնել է իր պետականությունը:

«Անկախության համար հայ ժողովրդի պայքարը սկսվեց դեռևս ք.ա. 2492 թվականին: Հայկ նահապետը, կռիվ տալով արևելքի տիտան Բելի դեմ, հաղթանակեց և ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք Աստծո կամոք ծնվել ենք հայոց հայրենիքում որպես հայեր և մեր առաքելությունը հայկական բարձրավանդակում ապրելն ու արարելն է»,­- ընդգծեց ԱԺ փոխնախագահը և հավելեց, որ անկախության համար պայքարում էր Արտաշես առաջինը, անկախության համար տեղի ունեցան Ձիրավի, Ավարայրի ճակատամարտերը: Դարեր անց անկախության համար պայքար մղվեց Ղարաքիլիսայում:

Նրա խոսքով` ինչպես ճշմարտացիորեն նշել է 20-­րդ դարի մեծագույն հայերից մեկը` Գարեգին Նժդեհը, Ղարաքիլիսայի եռօրյա գոյամարտը կյանք տվեց ոչ միայն արևելահայությանը, այլև ողջ հայոց հանրապետությանը:

«Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, կունենանք հզոր Հայաստան»,- ­շեշտեց նա:

«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլորիս այս փառապանծ օրվա կապակցությամբ: Հենց Ղարաքիլիսայում մենք ասացինք. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Մենք ունենք այդ Հայաստանը և պարտավոր ենք անել ամեն բան, որպեսզի հզորանանք մտքով, բազկով և հոգով»,­իր ելույթը եզրափակեց Շարմազանովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս