 
                        Մանվել Գրիգորյանը ողջունում է «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը և աջակցում պաշտպանության նախարարի ծրագրերին
 
                                    Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը վստահ է, որ հայ ժողովուրդը կարողանում է շատ լավ տեր կանգնել իր ձեռք բերած հաղթանակներին, իսկ երիտասարդները վայելում են այդ հաղթանակները:
Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը, անդրադառնալով ՀՀ ում առկա սոցիալական խնդիրներին, ասաց. «Խնդիրները պետք է լինեն, որ լուծում ստանան: Առանց խնդիրների առաջընթաց չի լինում»:
Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը` ընդգծելով, որ իրենք ողջունում և աջակցում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած ծրագրերին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        