Կարծում եմ՝ ինձ ուժ կտա հետագայում էլ ավելի մեծ ներդրում կատարել հայկական սպորտում. Հենրիխ Մխիթարյանը Նախագահի պարգևի մասին. tert.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ֆուտբոլիստը պարգևատրվեց հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

Մխիթարյանը պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինքը շատ հպարտ է հանրապետության ղեկավարի կողմից պարգև ստանալու կապակցությամբ, հաղորդում է tert.am-ը։

«Կարծում եմ՝ ինձ ուժ կտա հետագայում էլ ավելի մեծ ներդրում կատարել հայկական սպորտում՝ ՀՀ ներկայացնելով արտերկրում»,-շարունակեց Մխիթարյանը:

Հարցին՝ իր ո՞ր գոլի հետ կհաﬔմատի Նախագահ Սերժ Սարգսյանից ստացած ﬔդալը, ֆուտբոլիստը ժպիտով պատասխանեց. «Ոչ ﬕ գոլի հետ չեմ հաﬔմատի, դրանք անհաﬔմատելի են»:

Նրա խոսքով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը իրեն պարգևատրելիս Հայաստանն աշխարհում լավ ներկայացնելու համար շնորհակալություն է հայտնել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031