Բաժիններ՝

«Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը». վարչապետը՝ «Ավրորա»-ի մասին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեսբուքյան իր էջում անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Խոսելով «Ավրորա 2017» -ի մասին՝ վարչապետն ասել է.

«Այսօր տեղի կունենա տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը՝ 2017թ.-ի «Ավրորա»-ի մրցանակաբաշխությունը։

Պատահական չէ, որ այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունենում մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Դա խորհրդանշում է մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն ընդամենը մի քանի տարի անց իր մեջ ուժ ու կամք գտավ ստեղծելու իր անկախ պետությունը: Եվ այսօր՝ 100 տարի անց, ցեղասպանություն վերապրածների անունից փրկիչներին երախտագիտություն հայտնելը ու ուրիշներին օգնելն իսկապես չափազանց ոգևորիչ է և ապացուցում է, որ մենք հաղթած ու հաջողության հասած ազգ ենք:

Վստահ եմ, որ այս նախաձեռնության ու այն իրականություն դարձնող մարդկանց շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031