Ինչպես ստանալ մայրության նպաստ և ո՞ր դեպքերում կարող է մերժվել նպաստի տրամադրումը
Չաշխատող մայրերի նպաստը նախատեսված է բացառապես հղի կնոջ սոցիալական կայունթյունը ապահովելու համար և ուղղված է հղիության, ծննդաբերության շրջանում նրա կարգավիճակի բարելավմանը։ Նշենք, որ նման օրենսդրական կարգավորում չաշխատող մայրերի համար չի գործել նույնիսկ ԽՍՀՄ-ում։ Իսկ այսօր չաշխատող մայրերը հնարավորություն ունեն ստանալու նպաստ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50%–ի չափով։ Ինչը նշանակում է, որ 55000 դրամ նվազագույն աշխատավարձի դեպքում, 4 ու կես ամսվա համար մայրության նպաստը կազմում է շուրջ 126 հազար դրամ։
Ի դեպ, ծրագրի ընդհանուր բյուջեն մեկ տարվա համար 4 մլն դրամ է, որից մինչև տարեվերջ պետք է օգտվեն շուրջ 30 հազար չաշխատող մայրեր։ Այսպիսով կարող ենք փաստել, որ պետությունը ճշիտ հաշվարկներով գնում է առաջ, քանի որ կես տարվա կտրվածքով մայրության նպաստ ստացել է նախատեսվածի ուղիղ կեսը։
Հավելենք, որ օրենսդրական այս փոփոխությունից հետո աշխատող մայրերը թիրախավորեցին չաշխատողներին, քանի որ դեմ էին՝ իրենց նպաստի և վճաարած բարձր հարկերի միջոցով ձևավորվի չաշխատող մայրերի նպաստը։ Ինչէ, օրենքի փոփոխությունը ուժի մեջ մտավ և 2016-ի հունվարի 1-ից նպաստը տրամադրվում է նաև չաշխատող մայրերին։
Ի՞նչ է մայրության նպաստը և ինչպե՞ս է ձևավորվում
Շատ մայրեր մայրության նպաստը շփոթում են երեխայի խնամքի , այսինքն ամսական տրվող 18․000 դրամ կամ երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ, որն արդեն կազմում է 50 հազարից մինչև 1,5 մլն դրամ։ Չաշխատող մայրերին ևս նպաստը տրվում է աշխատող մայրերի համար նախատեսված ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի բոլոր օրացույցային օրերի համար, միանվագ կարգով։
-140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար):
Սակայն, չաշխատող մայրերի համար՝ hղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ առանձնացված չեն՝
Բարդ ծննդաբերության արձակուրդը՝ 155 օր (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)
Միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու արձակուրդը՝ 180 օր (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)։
Ո՞վ կարող է օգտվել մայրության նպաստից
Մայրության նպաստից օգտվելու արտոնություն ունեն բացառապես այն ծննդկանները, ովքեր գրանցաված են ՀՀ-ում։ Բացի այդ, մինչև հղիության 12 շաբաթականը, ծննդկանը պետք է հաշվառված լինի նաև բուժհաստատությունում, որպեսզի ստանա ծննդօգնության պետական հավաստագիր և անաշխատունակության թերթիկ ։Քանի որ ինչպես աշխատող, այնպես էլ չախատող մայրերի նպաստի վճարումը հիմնվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի վրա:
Ինչպե՞ս ստանալ նպաստը
Մայրության նպաստը տրամադրվում է 140 օրվա ընթացքում (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերություն): Անձը՝ դիմումը, նախածննդյան հսկողություն իրականացրած բուժհաստատությունից ստացած անաշխատունակության թերթիկը, ծննդօգնության պետական հավաստագիրը, անձնագրը (նույնականացման քարտը), բանկային հաշվի համարը կամ այն բանկը, որտեղից ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը, պետք է ներկայացնի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին (հաշվառման վայր) ։
Մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով:
Եթե մայրության նպաստը նշանակելու մասին դիմումը ներկայացրել է այլ անձ, ապա մայրության նպաստը վճարվում է ծննդկան մոր բանկային հաշվին փոխանցելու եղանակով: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դիմումին կից ներկայացվել է մայրության նպաստը դիմումատուին (այլ անձի) վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը:
Հարգելի քաղաքացի, տարածքային կենտրոնը Ձեր դիմումը մուտքագրելուց հետո, մեկամսյա ժամկետում որոշում է՝ նշանակել և վճարել մայրության նպաստ կամմերժել նպաստի տրամադրումը և տեղեկացնել շահառուին։
Ո՞ր դեպքերում կարող է մերժվել մայրության նպաստի տրամադրումը
Տարածքային կենտրոնը իրավունք ունի մերժել մայրության նպաստի տրամադրումը՝
1 եթե ․շահառուն չունի մայրության նպաստի իրավունք:
2. եթե շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցումպարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
3․ եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ ՀայաստանիՀանրապետության բնակության վայրի հասցեով:
4. դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածն ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո:
Եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, ապա տարածքային կենտրոնի աշխատողը պարտավոր է տեղեկացնել ծննդկանին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար։
Տարածքային կենտրոնը, մերժման որոշումն ընդունելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է տեղեկացնի շահառուին: Եթե տարածքային կենտրոնը մերժման որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է շահառուին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա` բնակության վայրի հասցեով:
Ուշադրություն․ եթե նախորդ դիմումը մերժելու մասին որոշման ընդունմանօրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կրկին ներկայացվում է նույն շահառուինմայրության նպաստ նշանակելու մասին այլ դիմում, ապա դիմելու օր էհամարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:
Տեղեկության համար հավելենք, որ կանայք, ովքեր իրենց խնամակալության տակ ունեն նորածին երեխաներ, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն աշխատելու 7 ժամ։