Բաժիններ՝

Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասում հոգեհանգստյան պաշտոն է կատարել Սարդարապատի հերոսների հիշատակին

Անթիլիասում Հանրապետական Մաղթանք եւ հանդիսավոր հոգեհանգստյան պաշտոն է կատարվել Սարդարապատի ճակատամարտում իրենց կյանքը զոհաբերած քաջարի հերոսների հոգիների հիշատակին։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 100­-ամեակի նախօրեակին՝ Կիրակի, 28 Մայիս 2017­-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագին տեղի ունեցաւ Հանրապետական Մաղթանք եւ հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն Սարդարապատի ճակատամարտին իրենց կեանքը զոհաբերած քաջարի հերոսներու հոգիներու յիշատակին:

Արարողութեանց հանդիսապետեց Ս. Աթոռոյս Գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա. Վեհափառ Հայրապետը:

Ս. Պատարագէն անմիջապէս ետք Վեհարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ Սարդարապատի հերոսամարտինեւ Վեհափառ Հայրապետին անուանակոչութեան զոյգ առիթներուն նուիրուած յատուկ հանդիսութիւն, որուն ներկայ գտնուեցան քաղաքական կազմակերպութիւններու, զանազան միութիւններու ու հաստատութիւններու ներկայացուցիչներ եւ հաւատացեալ հայորդիներ:

Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբան Հայրերուն ուղերձ կարդաց Հոգշ. Տ. Գարեգին Վրդ.Շխրտմեան, որ իր խօսքին մէջ վեր առնելով Արամ Մանուկեանի հաւատքի ու կամքի զօրութիւնը, Արամ Ա. Վեհափառ Հայրապետին մէջ տեսաւ հաւատքի, տեսիլքի ու քաջութեան նոյն տիպարը, մասնաւորապէս շեշտելով Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի գծով ընթացող իրաւական դատի գործընթացքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031