Բաժիններ՝

Եկե՛ք աշխարհին ասենք, թե ինչ է պատահել 1915 թվականին. Իսրայելի կնեսետի փոխխոսնակ

Ես միշտ եղել եմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցը: «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հայ­իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ընթացքում հանդես եկավ Իսրայելի կնեսետի փոխխոսնակ, Իսրայել­ Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը:

«Ես ուժերիս սահմաններում շարունակելու եմ Կնեսետում բարձրացնել այս հարցը: Ես ցանկանում եմ նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների թիվը Կնեսետում պարբերաբար աճում է: Ամենամեծ ձեռքբերումը այս հարցում Կրթության հանձնաժողովի կողմից պաշտոնապես այդ փաստը ճանաչելն էր: Այո, սա Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը չէ, սակայն սա արդեն առաջխաղացում է այս հարցում, եւ իմ կարծիքով՝ շատ նշանակալի»,­- ընդգծեց Կնեսետի փոխխոսնակը:

Նա նշեց, որ Իսրայելում Հայաստանի պատմության, ցեղասպանության մասին քչերը գիտեն, եւ այդ բացը լրացնելու համար պետք է զգալի աշխատանք տանել:

«Մենք պետք է միասին աշխատենք, քանի որ երկրները, որոնք շահագրգիռ չեն ցեղասպանության ճանաչման հարցում, անում են ամեն ինչ, որպեսզի այդ մասին չիմանան: Եկե՛ք աշխարհին ասենք, թե ինչ է պատահել 1915 թվականին: Եկե՛ք ասենք ճշմարտությունը»,­- ասաց Թալի Պլոսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս