Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Astra» մակնիշի 28PR888 (վարորդ՝ Ա. Չ., ծնվ. 1993թ.) և «UAZ» մակնիշի 89UP888 (վարորդ՝ Ա. Վ., ծնվ. 1994թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.57-ին, մարվել՝ 14.00-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և ջերմահարվել դիմապակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930