Ավստրիական ավիաընկերությունը կիրականացնի աշխարհում ամենակարճ միջազգային չվերթը

Ավստրիական People’s Viennaline ավիաընկերությունն հայտարարել էէ աշխարհում ամենակարճ միջազգային չվերթի բացման մասին: Փոխադրողը ութ րոպե տեւողությամբ թռիք կկազմակերպի Շվեյցարիայից Գերմանիա: Այս մասին հայտնում է The Daily Mail թերթը:

People’s Viennaline-ն պլանավորում է շվեյցարական Սանկտ-Գալեն-Ալտենրայն օդանավակայանից ուղեւորներին տեղափոխել Գերմանիայի Ֆրիդրիխսհաֆեն քաղաքի օդանավակայան: Այս ուղղությունը կբացվի նոյեմբերի 2-ին:

Երթուղու երկարությունը կկազմի շուրջ 21 կիլոմետր: Չվերթները կկատարվեն օրական երկու անգամ: Մեկնումի եւ վերադարձի տոմսի արժեքը 40 եվրո է:

People’s Viennaline ավիաընկերությունը հիմնադրվել Է 2010 թվականին: Այն բազավորված է Սանկտ-Գալեն-Ալտենրայն օդանավակայանում եւ հիմնականում չարտերային թռիչքներ է կատարում Խորվաթիա, Իտալիա եւ Իսպանիա:

Տեսանյութեր

Լրահոս