«Բոլորը պետք է սկսեն մտածել՝ ինչպե՞ս անեն, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա և հարստանա, հավելյալ եկամուտ բերի։ Գյուղատնտեսությունը չի կարող մտածել միայն այն մասին, որպեսզի օրվա հացի հարց լուծի»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը։ Նա նշեց, որ մշակվում է ռազմավարական ծրագիր, որում աջակցության ուղղություններ կլինեն։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
«Ես կասեի՝ եկեք 100 օրից հանդիպենք, բայց ես կասեմ՝ եկեք գոնե 30 օրից հանդիպենք»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե որոնք են լինելու իր առաջնահերթությունները։
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 08:12-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում գիշերն արջը հոշոտել է Մ. Վ.-ին պատկանող մեկ ցուլիկ և Ա. Ս.-ին պատկանող մեկ ոչխար:
«Գողությունը «գողանալ» բառը չէ։ Այսինքն՝ այն երևույթը, որը կառավարության անդամները՝ ներքևից մինչև վերև, պիտի օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում դա։ Եվ դա համարեց՝ որպես գողություն։ Իսկ եթե որևէ մեկը, կամ ես, կամ դուք, գիտենք՝ ովքեր են գողերը, դա ինչ-որ հայտարարելու բան չի։ Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ՝ սա գող է, և էդ գողին բռնում-տանում, բանտարկում են»,- ասաց Գ.Սահակյանը:
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նոր դատավոր է նշանակվել։
Սեպտեմբերի 29-ին, ժամը 09.42-ին ահազանգ է ստացվել, որ Վահագնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
«Մենք մշակութային կոթողներ ունենք, ավելի լավ է մեր ժողովուրդը դրանով ապրի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող և հասարակության քննադատությանն արժանացած «Ամենակարող երգիչ» նախագծին ու նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Սպիտակցի Հայկոյի մասնակցությունն այդ նախագծին արգելելու մասին խոսակցություններին:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ սահմանեց 2017 թվականին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
«Ես բժշկական պրակտիկայով զբաղվել եմ մոտ 20 տարի: Կարող եք բժիշկներին հարցնել՝ հնարավո՞ր է բժշկական գործունեությամբ միլիոնատեր դառնալ: Պարզ է՝ «Ինգո Արմենիայով» է պայմանավորված՝ չնայած ես կարող էի հերքել միլիոնատիրոջ մասին լուրերը»:
Արմեն Ամիրյանն ասաց նաև, որ այս պահին չի պատրաստվում որևէ կադրային փոփոխություն կատարել, ձևակերպում է խնդիրները, եթե կադրերը կտեղավորվեն դրա մեջ, ապա պատրաստ է աշխատել նրանց հետ, եթե ոչ, ինքնաբերաբար կփոխարինվեն այլ աշխատակիցներով:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 10.20-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Զինա Ս.-ն:
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԵՐՆԻՍԱԺ 1» և «ՀԱՆՔԱՇԱՐ» ՍՊԸ-ների միջև ապրիլի 4-ին կնքվել է 265 քառ.մ տարածքի նախնական վարձակալության պայմանագիր:
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 8.30-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 19/29 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 63-ամյա կնոջ, որն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
«Առաջարկությունը ստացել եմ հանրապետության վարչապետի կողմից և հրամանագիրը, բնականաբար, երկրի նախագահի կողմից»,- այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Օրինակ, «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին փաստացի կատարած յուրաքանչյուր մինիմալ պատվերի համար վճարում է 500 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Քանի որ Հայաստանում գործում են էլեկտրոնային հարթակների միջոցով աշխատող այլ տաքսիներ ևս, ապա Հանձնաժողովը այս պահին ուսումնասիրում է վերջիններիս վարքագիծը նույնպես:
Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանն ու Սերժ Թանկյանը նախկինում էլ բազմիցս ապացուցել են, որ անտարբեր չեն Հայաստանի ու հայաստանցու խնդիրների նկատմամբ: Նրանց մոտեցումն այս առումով տարբերվում է սփյուռքում տարածված մոտեցումից, որ պետք է հայրենիքին ամեն ինչով օգնել, բայց խնդիրների մասին բարձրաձայն չխոսել՝ թշնամու ջրաղացին ջուր չլցնելու համար: Իսկ Խորենացի փողոցում Արսինե Խանջյանի բերման ենթարկվելը, կարծես, վերջին կաթիլն է եղել, որ հայտնի եռյակը գործի անցնի:
«Ինքն այն ժամանակ ծառայում էր Կարճաղբյուրում: Առաջին անգամ հանդիպել ենք Երեւանի Մարիոթ հյուրանոցի դիմացի սրճարանում, իսկ դրանից հետո բազմաթիվ անգամ հանդիպել ենք կորպուսում, կորպուսի իր նստավայրում, իր կաբինետում եւ բանակցել ենք, զրուցել ենք, թե ում՝ ինչ է հասնում»,- պատմեց գործարարը՝ ընդգծելով, որ նույնիսկ հաշվապահական աշխատանքներն իրականցրել է նույն զորամասի հաշվապահ, կոչումով մայոր Մերուժը:
Չակցիզավորված ալկոհոլային խմիչքների ողջ խմբաքանակը առգրավվել է:
Հայաստանում Ճանապարհային ոստիկանությունը հաճախ տուգանում է վարորդներին ոչ վտանգավոր արարքների համար, փոխարենը, սակայն, աչք է փակում վարորդների եւ երթեւեկության այլ մասնակիցների իրապես վտանգավոր իրավախախտումների վրա: Հիշատակել էինք նաեւ տեխզննության բացակայության խնդիրը եւ նշանների ու լուսացույցների ժամկետն անց ստանդարտները:
ՀՀ ոստիկանությունը www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ, տեղադրել է հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները:
«Ավտոմեքենան մեզ է պատկանում, տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նոր նախարարի նշանակումից հետո, սակայն, այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Բայց ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեինք»,- ասաց Նորայր Ղուկասյանը:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Հալեպի բնակելի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել: Հալեպի «Գանձասար» հայկական թերթի փոխանցմամբ` կեսօրին Սուլեյմանի շրջանում տեղի ունեցած ռմբահարման հետևանքով հայուհի է մահացել:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ես այն վիճակում չեմ, որ ինչ-որ բան ասեմ, բայց մի բան կասեմ. շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում: Դա, առնվազն, անբարոյականություն է, լկտիություն, հենց այդպես էլ գրեք:
Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) 2 տարի առաջ՝ 2014-ին, այս պաշտոնում փոխարինեց Աբրամ Բախչագուլյանին, իսկ մինչ այդ սփյուռքի փոխնախարարն էր։ Նրա օրոք ՍԱՊԾ-ն դարձավ Հայաստանի սննդի մատակարարումը և հատկապես ներկրումն ու արտահանումը կառավարող ծառայություն, քանզի մաքսակետերից սննդամթերքը բաց է թողնվում միայն նրանց տեղեկանքների հիման վրա։
Այս անգամ հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ Ֆլինթի ջրի թունավորման խնդրի շուրջ, որն արդեն ազդել է բազմաթիվ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրա: