ՎԶԵԲ ներկայացուցիչը լավ է գնահատել Հայաստանի տնտեսական մրցունակության ցուցանիշը
Տնտեսության մրցունակության առումով Հայաստանի ցուցանիշը լավ վիճակում է: Հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:
«Հայաստանն ու Վրաստանը կայուն կերպով զարգանում են: Եթե Հայաստանում ընկերությունները ճիշտ աշխատանքներ իրականացնեն, մենք կտեսնենք օտարերկրյա ներդրումների աճ, ինչը կավելացնի ՓՄՁ-ների բաժնետոմսերի արժեքը»,- ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը:
Դևիսի խոսքով՝ առանցքային հարցն այն է, որ ՓՄՁ-ների ֆինանսավորումը բանկերի կողմերից եղել է գրավադրմամբ: Նրա ներկայացմամբ՝ կան նաև ֆինանսավորման այլ գործիքներ, որոնցից, ցավոք, Հայաստանում շատ չեն օգտվում:
«Տեղեկատվության և գիտելիքների պակասը լրացնելու համար շատ ընկերություններ ուզում են հասկանալ, թե ինչ պետք է անել հաջողություն ունենալու համար, և այստեղ կարևոր է մեր կողմից իրականացվող խորհրդատվական աշխատանքը»,- հավելեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:
ՎԶԵԲ-ի ու ԵՄ աջակցությամբ 3-օրյա ֆինանսական վերապատրաստումներ են անցել հայաստանցի ֆինանսիստներ, ՓՄՁ ներկայացուցիչներ: