Շաբոյանը պաշտոնանկ կարվի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, մասնավորապես իշխող ՀՀԿ-ում տեղեկություններ կան, որ առաջիկայում պաշտոնանկ կարվեն նաեւ մի շարք առանցքային հանձնաժողովների նախագահներ եւ կուլիսային խոսակցությունների ժամանակ առաջինը նշվում է ՏՄՊՊՀ-ն: Ճիշտ է, այդ հանձնաժողովները համարվում են անկախ եւ կառավարությանը չեն ենթարկվում, բայց իրականում դրանք անմիջականորեն կրում են իշխանությունների ազդեցությունն ու կատարում են նրանց ցանկությունները:

Այդ առումով առաջին հերթին թիրախի տակ է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Կառավարության՝ հավասար խաղի կանոններ սահմանելու նպատակներում բոլորովին չի տեղավորվում հատկապես Արտակ Շաբոյանը, որի կերպարը որեւէ կերպ չի ասոցացվում ազատ մրցակցության հետ:

Եվ մեր աղբյուրների փոխանցմամբ հավասար մրցակցության հռչակումից հետո կառավարությանն այդ հանձնաժողովում դեմքերի փոփոխության հարց է դրել: Հատկապես որ Արտակ Շաբոյանն այդ պաշտոնը ստանձնելուց հետո բավականին հարստացել է եւ կարճ ժամանակ անց ռեստորան ու այլ բիզնես ձեռք բերել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս