Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում խցանում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմում առկա է խցանում. ճանապարհը փակ է:
Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում մերկասառույց է: Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:
Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Կապան, Քաջարան քաղաքներում, «Մեղրիի սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի, Արթիկ քաղաքներում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: