
Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Սամվել Ավետիքյանին նշանակել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Սամվել Ավետիքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,- ասված է Կարեն Կարապետյանի՝ հոկտեմբերի 25-ին կայացրած որոշման մեջ։