Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում կողմ՝ 102, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 0 ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 16-ին, ժամը 11.30-ին, Երևանի Պ. Սևակի փողոցում գտնվող Սրտաբանության կենտրոնի հիվանդասենյակներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագիրը, «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման դրույթները:
Այսօր հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո դուրս կգա մեր երկրի սահմաններից և տեղումները ամենուրեք կդադարեն: Նոյեմբերի 18-19-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 16-ին, ժամը 13:20-ի սահմաններում Վարդանանց հրապարակում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենան հեծանվորդի է հարվածել ու փախուստի դիմել:
Ձերբակալված էր նաեւ կոմերցիոն գծով տնօրեն Ռուբիկ Մովսեսյանը՝ Բռլյանտ Ռուբոն, որն այս մականունը վաստակել է երկար ժամանակ ադամանդի բիզնեսով զբաղվելու։ Քրեական հետապնդման է ենթարկվել նաեւ Մեծամորի ատոմակայանի վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ղազարյանը։
Նոյեմբերի 16-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էստոնական փողոցում, դպրոցի մոտ, զենք են թողել:
Ուշագրավ է այն արագությունը, որով մասնավոր բիզնեսը դառնում է պետական եւ ավելի ուշագրավ է, որ մասնավորը հոժարակամ հանձնում է իր բիզնեսը պետությանը՝ հրաժարվելով իր ապագա հսկայական շահույթներից: Համենայն դեպս այդ բիզնեսների սեփականատերերը դժգոհության որեւէ ակնարկ դեռ չեն արել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 6:00-ին, Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Դիլիջանի, Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից:
«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործը սրընթաց զարգանում է: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքական հրահանգն իջեցվել է, ըստ որի՝ «ճառ ասողները» ազատ են արձակվելու, իսկ «զանգ կախողները» մնալու են կալանքի տակ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ եւս մեկ անգամ պապիկ է դարձել․ նրա ավագ որդին՝ Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո՝ արու զավակ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կգա՞ մի օր, երբ բոլորս կաշխատենք՝ որպես ինքներս մեր ղեկավար։ Ըստ Weforum.org-ի, Upwork-ի գլխավոր գործադիր տնօրեն, ինչպես նաև կրթության, սեռային և աշխատանքի հարցերով համաշխարհային ապագայի խորհրդի փոխնախագահ Սթեֆան Կասրիելը նշում է, որ նախաձեռնողներն ու ազատ գրաֆիկով աշխատողներն աշխատաշուկայի ապագան են, քանի որ ավանդական գրասենյակային աշխատանքներն ավելի ու ավելի անկարևոր են դառնում։
Առաքելյան փողոցի տներից մեկի բնակիչը շտապօգնություն է կանչել եւ երբ շտապօգնության խումբը տեղ է հասել, տան տերը վիճել է բժշկի հետ, ապա հարվածներ հասցրել նրա գլխին:
Բնակարանային գողություններ՝ անխուսափելի վերջաբանով:
Այսօր Լիբանանում հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու գործարար Գագիկ Ծառուկյանը:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է:
«Տարիքով մարդիկ չեն վախենում հիվանդություններից կամ մրսելուց, սակայն երեխաների համար դա կարող է ճակատագրական լինել: Գետինը խոնավ է, իսկ եղանակը՝ ցուրտ»,-ասում է փախստական Քարիմ Հուսեյնը:
Նրա խոսքով՝ ՊՆ-ն մսաբանջարեղենային կոնսերվաների հետ կապված խնդիր ունեցել է և շեշտել, որ դա չի կարելի կապել ամբողջ սննդակարգի հետ: «Այն միսը, ձավարեղենը, որ այսօր մատակարարվում են, և լավն են, և քանակով շատ, քան երբևէ եղել են մեր բանակում: Դա է կարևորը»,- շեշտել է Սարգսյանը:
2016թ. հունվարսեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 5 հազար 535.6 տոննա ապրանք:
ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գործում Վիգեն Սարգսյանը տեսնում է պաշտպանության նախարարության քաղաքացիական վերահսկողության կարևորագույն գործառույթը:
Հայաստանը որպես ժամկետային զինծառայություն ունեցող երկիր պետք է հասկանա, թե քաղաքացին ինչպես է օգտագործում զինված ուժերում անցկացրած երկու տարին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանն այսօր հանդիպեցին Ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ:
«Ինչպես սիսիանցիներն են ասում՝ Աղջկա արձանը, իրականում՝ Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար ընկած սիսիանցիների հիշատակը հավերժացնող այս հուշարձանը կառուցվել է 1960 թվականին, սակայն երբեք չի վերանորոգվել, չի մաքրվել մամուռի շերտից, կեղտից ու խոտերից,– ասում է Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող Սարգիս Զիլֆուղարյանը ապա հավելում,-մեր քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող այս հուշարձանի մաքրման, լվացման աշխատանքը վստահվել է ինձ, ինչը կատարում եմ սիրով, նաեւ՝ հպարտությամբ, որ հենց ինձ է վիճակվել նրան «նոր, մաքուր զգեստ հագցնելու» պատասխանատվությունը»:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Երեւան Գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով:
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է նոտարի կողմից յուրացման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: