
Ձերբակալություն՝ սրտաբանականի հիվանդասենյակներից մեկում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 16-ին, ժամը 11.30-ին, Երևանի Պ. Սևակի փողոցում գտնվող Սրտաբանության կենտրոնի հիվանդասենյակներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն, որը նոյեմբերի 14-ից Մարաշի բաժանմունքի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասի մեղադրանքով: